Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

Կարևոր վկան հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

09:36, չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
Կարևոր վկան հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանությունից անցել է 12 օր, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը չի հրապարակում որևէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետևանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որևէ վարկած չի հանրայնացրել:

Ինչևէ, թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարևորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարևորագույն վկան ևս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:

| | |
11669 | 0
Facebook