Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հարցազրույցներ

«Պետք է հասկանանք՝ էդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ իրավական հիմք ունի»․ Փաշինյան

21:54, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Պետք է հասկանանք՝ էդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ իրավական հիմք ունի»․ Փաշինյան

Արդյոք բանակցային սեղանին դրվա՞ծ է անկլավների վերադարձի փոխանակման հարցը։ Նրանց պահպանման հարցո՞ւմ էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի․ օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անկլավների հարցն էն է, որ Ադրբեջանը հետապնդում է, և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է կատարվել անդրադարձ կատարել․ ես այդ մասին խոսել եմ։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ լավ, այդ քարտեզի վրա, որ անկլավը նկարած ա, ի վերջո, ի՞նչ իրավական հիմք ունի, կամ՝ իրավական հիմք ունի՞, թե՞ չունի։ Թե՞, դա քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում, որ մենք, ասենք՝ էս մի կոլխոզը էս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին և այլն, և այլն։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»։

Շարունակելով միտքը՝ վարչապետն ասաց․ «Ես հիմա չեմ ուզում ավելի հեռուն գնացող հայտարարություններ անել, բայց այս հարցերը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն։ Մենք պետք է հասկանանք՝ որտեղից են ծագել այդ անկլավները․․․։ Մենք գիտենք նաև Արծվաշենն ինչ կարգավիճակում է»,- ասաց Փաշինյանը։

| | |
1505 | 0
Facebook