Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՄԻՊ

19:30, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․

«Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ։

Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին:

Հաշվի առնելով ներկայում իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ»։

| | |
1263 | 0
Facebook