Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեսնելով Գևորգ Թամամյանին, Արսեն Թորոսյանը փախավ ասուլիսից». Հոխիկյան

19:24, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Տեսնելով Գևորգ Թամամյանին, Արսեն Թորոսյանը փախավ ասուլիսից». Հոխիկյան

«Ազատագրական շարժման» հանրահավաքի բեմահարթակում լրագրող Նաիրի Հոխիկյանը պատմեց. «2020-ին մասնակցում էի մի մամուլի սասուլիսի, որի ժամանակ այն ժամանակվա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինչ-որ բաներ էր խոսում: Հանկարծ ներս մտավ Գևորգ Թամամյանը և նրան տեսնելուց հետո այդ նախարարը բառացիորեն փախավ այդտեղից, փախավ»:

Իր ելույթում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը մասնավորապես ասաց. «Մեզ ասում են՝ անփորձ եք, եկե՛ք, ձեր փորձով մեզ ուղղորդե՛ք: Մեզ ասում են՝ քիչ եք, հրապարակը երեկվա համեմատ կրկնապատկվել է: Յուրաքանչյուր մարդ, ով այստեղ կանգնած է, անտարբեր չէ իր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ»:

4971 | 1
Facebook