Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստը լավագույն օրինակն է, թե ինչպես չպետք է իրեն պահի քաղաքական էլիտան». Անի Սամսոնյան

14:30, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստը լավագույն օրինակն է, թե ինչպես չպետք է իրեն պահի քաղաքական էլիտան». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Պետության ու ժողովրդի համար արտաքին և ներքին մարտահրավերներով ծանր կացության ժամանակներում սովորաբար քաղաքական էլիտան (կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն) պարտավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ իրենց ուժեղ և պաշտպանված զգան:
     Պարտավոր է ստեղծել երկխոսության այնպիսի դաշտ, որ մարդիկ չընկնեն անորոշության մեջ, ստանան իրենց հարցերի ողջամիտ պատասխաններ և գոնե զգան պետության կամ նրա էլիտայի ներկայությունը և կշիռը:

Այսօրվա ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստը լավագույն օրինակն է, թե ինչպես չպետք է իրեն պահի քաղաքական էլիտան և ինչու ենք մենք, առհասարակ, աղետի մեջ»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
| | |
1099 | 0
Facebook