Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

«Հրաչյա Մուշեղյանն էն քննիչն ա, որ 2018-ին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում էր կայացրել». Ա. Վարդևանյան

13:18, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Հրաչյա Մուշեղյանն էն քննիչն ա, որ 2018-ին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում էր կայացրել». Ա. Վարդևանյան

«Հրաչյա Մուշեղյանն էն քննիչն ա, որ 2018-ին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում էր կայացրել, որոշում, որ հետո պարզվեց՝ հակասահմանադրական է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Մի քանի ամիս անց հարց է չէ՞ առաջանալու, օրինակ, պարո՛ն Մուշեղյան, բա որ 300.1 հոդվածով մեղադրանք էիք առաջադրում, Ձեզ չէին ասո՞ւմ՝ կարող ա՞ հակասահմանադրական ա էդ հոդվածը, ասելու է՝ ասում էին, բա Դուք ի՞նչ էիք անում, պարո՛ն Մուշեղյան... տալու են չէ՞ այս հարցը»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ծանուցում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում՝ որպես մեղադրյալ։

| | |
1661 | 0
Facebook