Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 40 և մահվան 5 նոր դեպք

11:24, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 40 և մահվան 5 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21525 քաղաքացու հետազոտություն, որից 3553-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 5 մահվան դեպք։

72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, շողացող առիթմիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

61-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

52-ամյա տղամարդը մահացել է բարդացած էթիոլոգիայի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու»:

| | |
528 | 0
Facebook