Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Այս պայքարն անհատներինը չէ, բոլորի՛նն է». Դավիթ Գրիգորյան

10:42, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Այս պայքարն անհատներինը չէ, բոլորի՛նն է». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլ ոչինչ չի մնում, քան փորձել, անդադա՛ր փորձել։ Փորձել շտկել այլոց դավադիր սխալները, փորձել խոչընդոտել, փորձել տապալել, փորձել խուսափել կործանումից։

Մենք մեր պատմության գրեթե բոլոր փուլերում միշտ այլոց օգնությանն ենք սպասել։ Է՛լ Վիլսոնը մեր ազգային քարտեզը պիտի վերականգներ, է՛լ բրիտանացիք՝ Երևանում մեր անդորրը հսկեին, է՛լ ֆրանսիացիք՝ գուրգուրեին ու պաշտպանեին, է՛լ ռուսները մեր փոխարեն կռիվ անեն։

Չէ, տղե՛րք, ախր սեփական պատմությունից էլ դասեր չենք քաղել։ Էնքան կարճ հիշողություն ունենք։ Եկե՛ք վերականգնենք մեր հիշողությունը, եկե՛ք հիշենք, թե ինչպես են մեզ խաբել, քծնել հետո մորթել, խոստովանություն արել ու դավաճանել։ Եկեք հերթով հիշենք բոլոր դեպքերն ու, ի վերջո, ընկալենք, որ մենք մենակ ենք։ Մենք մենակ ենք աշխարհում, բայց մենակ չենք ՄԵՐ աշխարհում՝ Հայաստանում։ Եկեք հիշենք, թե Մայր Հայաստանի օգնությամբ զավակ Արցախն իր 200․000 հայերով 30 տարի առաջ ինչպես տապալեց 10 միլիոնանոց նավթային թշնամուն ու խառնեց բոլոր խաղաթղթերը։ Ախր 1-ին 50 կռիվ ենք տվել։

Մենք գոնե ինքներս մեզ ապացուցել ենք, չէ՞, որ անհնարին չի Արցախն ազատել ու մի բան էլ քեզնից ավելի մեծին չափալախել ու արժանապատիվ կեցվածք ունենալ։ Վերագտնենք մեզ ու վերականգնենք մեր հիշողությունը։ Եկեք փորձենք։ Չհաջողենք էլ, գոնե կիմանանք, որ ձեռքներս ծալած չենք նստել, մի բան արել ենք, որ ապրենք։ Եկեք խիղճներս պաշտպանենք, որ դա էլ կորցնենք՝ կմեռնենք։ 17։00-ին՝ Հրապարակում։ Թե մի բանից էլ դժգոհ մնաք, առաջարկե՛ք։ Էս պայքարն անհատներինը չի, բոլորի՛նն է»։

| | |
1590 | 0
Facebook