Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա 46 զոհ, նրանցից 12-ը երեխաներ են

10:06, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա 46 զոհ, նրանցից 12-ը երեխաներ են

Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով (բախումից հետո հրդեհ է բռնկվել) զոհերի թիվը հասել է 46-ի, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 45 զոհի մասին, որոնցից 12-ը՝ երեխաներ:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ Բոսնեկ գյուղի մոտակայքում: Նախնական տվյալներով ավտոբուսի մեջ եղել է 53 մարդ: Նրանք Թուրքիայից ուղևորվում էին Հյուսիսային Մակեդոնիա: Բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչներ են:

Բուլղարիայի իշխանությունները դիտարկում են մի քանի վարկած՝ վարորդը քնել է ղեկին, ասֆալտն է եղել թաց կամ տեխնիկական խնդիր է առաջացել: Մեկ այլ վարկածով էլ, հնարավոր է, հրդեհը բռնկվել է մինչև վթարը:

9448 | 0
Facebook