Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռուսաստանի փորձագիտական դաշտում հնչում են խոսակցություններ». Արման Բաբաջանյան

16:48, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Ռուսաստանի փորձագիտական դաշտում հնչում են խոսակցություններ». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ռուսաստանի փորձագիտական դաշտում, այդ թվում հայկական ազգանուններով կամ արմատներով հնչում են խոսակցություններ, թե պետք է ամեն գնով դուրս մղել Թուրքիան Կովկասից, իրենց լեզվով՝ Անդրկովկասից:
     Ի՞նչ է նշանակում Թուրքիային դուրս դնել «ամեն գնով»: Դա նշանակում է դուրս դնել Հայաստանի գնով: Որովհետև, Հայաստանի գնով թույլ են տվել մտնել Կովկաս, և առանց Հայաստանի գնի ուղղակի անհնար է լինելու հեռացնել Կովկասից:
     Թե ինչպես կվճարի Հայաստանն այդ գինը, բարդ է ասել և գուցե սարսափելի է պատկերացնել: Իհարկե մյուս կողմից բավականին բարդ և մեղմ ասած վտանգավոր պատկեր է ձևավորվում Կովկասում Թուրքիայի ներկայության ու դերակատարության պարագայում, սակայն անկասկած է, որ այստեղ Ռուսաստանի համար «ամեն գնովը» Հայաստանի համար կարող է նշանակել ուղղակի կյանքի գնով:
     Միևնույն ժամանակ Հայաստանին բացարձակապես պետք չէ հայկական պետականության կյանքի գնով Թուրքային դուրս դնելը:
     Եթե Թուրքիան Կովկասից պետք է դուրս դրվի Հայաստանի, հայկական պետականության գնով, ապա այդ դեպքում մեզ բացարձակ հետաքրքիր չէ այդ Կովկասը կամ դրանում Թուրքիայի լինել չլինելու աստիճանը:
     Այո, թուրքական ներկայությունը լրջագույն անվտանգային, ռազմա-քաղաքական վտանգ և սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար, սակայն ռուսական՝ «սեպը սեպով են հանում», այսինքն՝ «մի սպառնալիքը մեկ այլ սպառնալիքով են հանում» տրամաբանությունը բոլորովին այն չէ, ինչ պետք է Հայաստանին թուրքական սպառնալիքը կամ վտանգը կառավարելու հնարավորության տեսանկյունից:
     Հայաստանը վերածել Թուրքիան ռեգիոնից «ամեն գնով հեռացնելու» «պոլիգոնի», նշանակում է ուղղակի վերածել ավերակի կամ դնել ավերակի վերածվելու սպառնալիքի տակ:
     Ընդ որում, այդ կերպ Թուրքիան Կովկասից դուրս մղելու «գաղափարը» ռուսական փորձագիտական շրջանակներում կարող է տարածել հենց Թուրքիան, կամ առնվազն լսել հաճույքով, որովհետև որքան ռուսական այսպես ասած միտքը կենտրոնանում է Թուրքիան Կովկասից դուրս դնելու վրա, այնքան Թուրքիան առավել անկաշկանդ միջավայրում է գործում հենց Ռուսաստանի ներսում:
     Ըստ այդմ, ռուս փորձագետները՝ այդ թվում հայկական ազգանուններով կամ արմատներով, ավելի լավ կանեն կենտրոնանան Թուրքիան ու Ադրբեջանը նախ Ռուսաստանից դուրս հանելու վրա: Այդ խնդիրը լուծելու դեպքում, շատ հարակից խնդիրներ կլուծվեն առավել դյուրին և հանդարտ ռեժիմում: Այլապես, ավելի լավ կանեն ամեն գնով փակեն բերանները՝ Հայաստանի գնով թուրքերի հետ որևէ հարաբերություն պարզելու հերթական «գաղափարները» գեներացնելու փոխարեն»:

| | |
3635 | 0
Facebook