Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Պետք է ստիպել Նիկոլին պատմել իրականությունը». Արթուր Դանիելյան

09:54, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Պետք է ստիպել Նիկոլին պատմել իրականությունը». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք, որ Փաշինյանի մեդիա ակտիվությունը վերջին մեկ տարվա ընթացքում միշտ զուգակցվում է «ընդդիմության» կտրուկ ակտիվացման հետ: Ամեն անգամ, երբ «որոշ շրջանակներ» ակտիվ գործողությունների են դիմում, դրա նախորդ օրը Փաշինյանը հարցազրույց է տալիս: Երեկ էլ հայտարարել է, որ ոչ թե հարցազրույց, այլ արդեն ասուլիս կտա:

Մինչ օրս բոլոր այդ հարցազրույցներից հետո «ընդդիմության» խոստումնալից ակտիվացումը կտրուկ նվազում էր ու ցնդում: Ես նաև նկատել եմ, որ այդ` հիմնականում անբովանդակ հարցազրույցները, միշտ ունենում են մի մեխ: Օրինակ՝ անցած տարի, շատ հապճեպ տրված հարցազրույցում, նա պնդեց, որ Իսկանդեր է կիրառվել, սակայն այն պայթել է 10%-ով, որից հետո Օնիկ Գասպարյանն «ընդդիմության» հույսից ու հավատից դարձավ վարչական դատարանի հայցատու և հօդս ցնդեց:

Էս տարի՝ նոյեմբերի 7-ին, Փաշինյանը նորից հարցազրույց է տալիս ոչ մի բանի մասին ու ասում, որ բանակն է ուզել անպիտան ինքնաթիռները, իսկ նա ֆինանսավորել է այն ամենը, ինչ ՊՆ-ն ուզել է: Սրանից հետո նույն «ընդդիմադիրները» մի անշուք ու անիմաստ միտինգ են անում, մինչդեռ խոստանում էին մի աշխարհացունց միտինգով սրբել-տանել Փաշինյանին:

Հիմա, երբ նույն շրջանակները երեք օր է փորձում են կրքեր բորբոքել Սյունիքում և արդեն սկսել են անհնազանդության ակցիները Երևանում, որոնք ըստ ամենայնի պետք է ամսի 25-ին կիզակետին հասնեին, Փաշինյանը որոշեց ասուլիս տալ: Մնում է տեսնենք` էս անգամ ի՞նչ է բացահայտելու, թեպետ արդեն տրամաբանությունը պարզ է: Ամեն անգամ, երբ Մոսկվան դժգոհ է ու ուզում է իրենց դրածոյին բան հասկացնել` «ընդդիմադիրների» ակտիվացմամաբ ու սահմանային լարվածությամբ, Նիկոլը դրան ի պատասխան ցույց է տալիս, որ պատրաստ է «երգել»: Մինչ օրս երկու կողմին հաջողվում էր գալ հանցավոր համաձայնության` հանրությունից թաքցնելով պատերազմի ժամանակ տեղ գտած եղելությունը: Ու դե արդեն պարզ է, որ այս սրացումները տեղի են ունենում ամեն անգամ, երբ Փաշինյանից պահանջվում է ինչ-որ բան հանձնել կամ ստորագրել և նա ընկրկում է:

Մենք` այս կրկեսի ակամա դիտորդներս, կարող ենք ու պարտավոր ենք կոտրել այս արատավոր շղթան: Շղթան հետևյալն է. Նիկոլն ունի մեշոկով կոմպրոմատ գեներալիտետի, իրենց տեղական քաղաքական կնքահայրերի ու օտարերկրյա հովանավորների վրա: Նիկոլն ասում է` եթե ինձ կպնեք, ապա կոմպրոմատը կլցնեմ դաշտ, խայտառակ կլինեք, ու բոլորը կիմանան պատերազմի իրական պատմությունը: Սրան ի պատասխան՝ «ընդդիմադիրները» մինչ օրս շատ արագ, ու երբեմն՝ աներևակայելի կերպով, սթրվում են: Հիմա այս շղթան կոտրելու համար ընդամենը պետք է ստիպել Նիկոլին պատմել իրականությունը, որի հետևանքով կցնդի իր «ընդդիմությունը» և ինքն էլ հետները:

Վերոհիշյալից ելնելով` «Ադեկվադ» միաբանությունը մի շարք հարցեր է պատրաստել, որոնք պարտադիր հնչեցնելու է բոլոր հնարավոր հարթակներում` փորձելով ստիպել Փաշինյանին պատասխանել դրանց: Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները, մարդ ես՝ գուցե նաև ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչները, կաջակցեն մեզ այս արշավում: Ես երաշխավորում եմ, որ միայն բարձրաձայնելով շատ որոշակի հարցեր հնարավոր է սննկացնել «իշխանություն-ընդդիմություն» անունը կրող այս թատրոնը:

Այո՛, մենք երեկ ուղարկել ենք համապատասխան հարցը կառավարության աշխատակազմին: Այն, ըստ ամենայնի, չի հնչեցվի, բայց դա մեզ, իհարկե, չի կանգնեցնի: Բուն հարցի մասին կգրեմ ասուլիսից հետո»:

| | |
3807 | 2
Facebook