Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով քննարկում՝ խորհրդարանում. «Ժողովուրդ»

09:36, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով քննարկում՝ խորհրդարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: Թերթը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումները նվիրված են լինելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմային:

Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 19-ին է շրջանառության մեջ դրել այդ թեմայով նախագիծը: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծով ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը:

Բացի այս, նրանք կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները, իսկ արդեն միջազգային կազմակերպություններին և բարեկամ երկրներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
1171 | 0
Facebook