Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ տղամարդուն սպանած Կոմարովը խոստովանել է, որ մարդու միս է համտեսել

00:06, երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Հայ տղամարդուն սպանած Կոմարովը խոստովանել է, որ մարդու միս է համտեսել

ՌԴ-ում դատարանը կալանքի տակ է առել 23-ամյա Եգոր Կոմարովին, ով կալանավորվել էր աղմուկ հանած վթարից հետո, երբ բախման հետևանքով բեռնախցիկից հայ տղամարդու դի էր դուրս ընկել։ Ինչպես հաղորդում է REN TV-ի թղթակիցը դատարանի դահլիճից, կասկածյալը կալանավորվել է մինչև հունվարի 20-ը։

Ավելի վաղ Կոմարովն ասել էր, որ ափսոսում է տղամարդու սպանության համար, սակայն չի զղջում։

Հիշեցնենք, որ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո մայրուղու վրա հայտնաբերվել էր 50-ամյա տղամարդու դի՝ կտրած կոկորդով։ Դիակը դուրս է ընկել Mitsubishi Galant-ի բեռնախցիկից, երբ ավտոմեքենան բախվել է ցանկապատին: Ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, սակայն նրանց շուտով հայտնաբերել և բերման են ենթարկել։

Սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն էր: Նրան սպանել էին «Լագունա» ավտոտնակային կոոպերատիվում: Հետո հանցագործները որոշել են մարմինը տանել անտառ, սակայն վթարի են ենթարկվել։ Մեքենայում հայտնաբերվել են բահեր և պարան։

Կոմարովը նախ խոստովանել է, որ նախկինում համտեսել է մարդու միս, ապա ասել, որ սպանել է հայ տղամարդուն առանց որևէ պատճառի:

Հարցին, թե արդոք հոգեկան խնդիրներ ունի, նա պատասխանել է. «Չգիտեմ, հոգեբանը կասի»:

Հայ տղամարդուն սպանած Կոմարովը խոստովանել է, որ մարդու միս է համտեսել
12004 | 1
Facebook