Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Այս տառապած մորը փողոցներում մենա՞կ թողնել». Մանուել Մանուկյան

23:48, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Այս տառապած մորը փողոցներում մենա՞կ թողնել». Մանուել Մանուկյան

Արցախյան երկու պատերազմների մասնակից, ակտիվիստ Մանուել Մանուկյանի գրառումը. «Այս տառապած մորը փողոցներում մենա՞կ թողնել:
     Հայրենիքի համար զավակ տված մո՞րը հավատալ, թե՞ բանակում մի օր չծառայած հազարավոր մայրերի զավակների կյանքեր խլած ստախոս սրիկային:
     Ո՞վ է իրապես հայրենիք սիրողը: Դուք ինքներդ մտածեք և որոշեք։
     Իր որդին ոչ մեկիդ մենակ չթողեց, իր որդին իր ամենաթանկը տվեց։ Այս մայրը Աստծուց է ուժ ստանում, նրան պիտի օգնենք բոլորս։
     Խոնարհումս Ձեզ Տիկին Տոնոյան, Ձեր համառ և անկոտրուն կամքը պիտի օգնի ազգին վերածնունդ ապրել։
     Ես մենակ չեմ թողնում հերոսի մորը, ես լեզվով չեմ օգնում հերոսի մորը, ես վաղը 13։00 գնում եմ Պոլիտեխնիկի մոտ, որ նա իրեն մենակ չզգա։ Կարևոր չի ես ինչքան օգուտ կտամ, կարևորը որ ես հոգուս և խղճիս առաջ մաքուր կմնամ»:

| | |
4566 | 1
Facebook