Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Եթե այսօր քո երկրի հանդեպ անտարբեր ես, վաղը երկիր չե՛ս ունենալու». Սոֆյա Հովսեփյան

23:24, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Եթե այսօր քո երկրի հանդեպ անտարբեր ես, վաղը երկիր չե՛ս ունենալու». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը. «Այսօր ֆեյքերի ու պարապ «դիվանագետների»
     համար խրախճանքի օր էր: Ազատ հայհոյում էին բոլորին, որոնք դուրս են եկել փողոց ու պահանջում են տեր կանգնել զինվորին, երկրին ու պետության անվտանգությանը։ Չէ՜, չեմ սրտնեղում, ես ձեզ վաղուց ծանոթ եմ։ Ձեզ համար հայրենիք չկա, հայրենիքը այնտեղ է, որտեղ կուշտ կուզեք։
     Կոչով ու խնդրանքով դիմում են ամեն մի գիտակից քաղաքացու, եթե այսօր քո երկրի հանդեպ անտարբեր ես, վաղը երկիր չես ունենալու...
     Նաև քո ձեռքում է երկրի փրկությունը, ուստի միացի՛ր վերանձնային, վերկուսակցական, վերիշխանական ակցիային։
     Մի՛ քննադատիր ամեն մեկին, արի ու ապացուցի՛ր, որ դու ավելի լավ կարող ես տեր կանգնել հայրենիքի անվտանգությանը, քան՝ ես, և ես պատրաստ եմ զիջել ու ենթարկվել, հանուն մեր երկրի ու հանուն մեր զինվորի»:

| | |
1430 | 3
Facebook