Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ինչ է մեզ անհրաժեշտ դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար». Սոսի Թաթիկյան

23:30, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Ինչ է մեզ անհրաժեշտ դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ անգամ ևս գրեմ այն, ինչ գրել եմ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին և հետո բազմիցս կրկնել։
     Որպեսզի մենք պատրաստ լինենք այդ գործընթացի ընթացքում մեր շահերը պաշտպանելուն, մենք պետք է առաջին հերթին ձևավորենք ներազգային աշխատանքային խումբ, որում ընդգրկված լինեն հետևյալ մասնագետները.
     -Քարտեզագետներ,
     -Պատմաբաններ,
     -Իրավաբաններ, այդ թվում ոչ միայն ազգային օրենսդրության, այլև միջազգային իրավունքի մասնագետներ,
     -Մարդու իրավունքների մասնագետներ,
     -Դիվանագետներ,
     -Ռազմագետներ / անվտանգային ոլորտի մասնագետներ,
     -Այլ հակամարտությունների կարգավորման՝ միջազգային կազմակերպություններում նմանատիպ փորձ ունեցող մասնագետներ,
     -Տնտեսագետներ, այդ թվում՝ բնական ռեսուրսների մասնագետներ,
     -Աշխարհագետներ,
     -Կադաստրային ոլորտի մասնագետներ,
     -Դեմոգրաֆներ
     Մենք պետք է մեր տնային աշխատանքը կատարենք, գնահատենք ու ձևակերպենք մեր շահերը, ռիսկերը, հնարավորությունները և սահմանափակումները։
     Պետք է նաև համապատասխան օգնություն խնդրենք միջազգային փորձագետներին, մասնավորապես՝ թրեյնինգ և խորհրդատվություն»։

Աղբյուրը` Սոսի Թաթիկյան
| | |
2657 | 3
Facebook