Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Դիմադրության վտակները միավորվելու են». Նարինե Դիլբարյան

20:42, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Դիմադրության վտակները միավորվելու են». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը փոխհրաձգություն է սկսել։ Այլ բացատրություններ չունենք ոչ նախօրեի մեկօրյա պատերազմի 24 անհետ կորած, գերեվարված մեր զինվորականների մասին, ոչ հետագա պաշտպանական ծրագրերի։ Իսկ Ադրբեջանը քայլ առ քայլ իրականացնում է իր հակահայ ծրագիրը՝ բոլոր կողմերից աքցանի մեջ առնել Հայաստանը, կիսել Սյունիքը՝ կապվել Թուրքիայի հետ հայկական, բայց արդեն հայաթափված՝ էթնիկ զտումներով թրքացվող Նախիջևանի հետ։ Այս իրավիճակում Փաշինյանը սահմանագծում-սահմանազատում է որոշել կատարել, առանց հանրային քննարկումների, օտար առաջարկների պարզաբանման. հողը հանձնող, դիրքեր կորցնող, Հայաստանը զոհերի ու գերիների երկրի վերածող, անձնատվության հայտարարությունը ստորագրած վարչապետը շարունակում է իշխանության պահպանումը։ Դիմադրության վտակները միավորվելու են ազգային- ազատագրական համակարգաստեղծ պետականապաշտպան հզոր շարժման մեջ։
     Պետությունը չունի իրավունք լքելու իր զինվորին, իր քաղաքացուն, իր սարերն ու լճերը, հողն ու պատմությունը»։

| | |
2817 | 0
Facebook