Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր». Կարին Տոնոյան

19:00, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր». Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ, զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հրապարակ գնալու և բողոքի ձայն բարձրացնելու կոչ արեց: Նա հայտնեց, որ վաղվանից ընդդիմադիրները «հատ-հատ գնալու են բուհեր»։
     «Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր՝ ուսանողների հետևից։ Այդ ուսանողներն էին, որ օգնեցին, որ այս կործանարար իշխանությունները գան իշխանության։ Ուրեմն հիմա պետք է օգնեն մեզ, որ մեր երկիրը ազատենք»,- ասաց Տոնոյանը։
     «5165» շարժման առաջնորդի խոսքով՝ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի», քանի որ «միայն լիքը հրապարակն է հարց լուծում»։

Հիշեցնենք՝ բողոքի մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստրագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։

5573 | 1
Facebook