Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Ադրբեջանի կիսաքուրդ, կիսաադրբեջանցի, կիսաթուրք նախագահը ջղաձգումների մեջ է ընկել». Հոխիկյան

18:42, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանի կիսաքուրդ, կիսաադրբեջանցի, կիսաթուրք նախագահը ջղաձգումների մեջ է ընկել». Հոխիկյան

Այսօր Ադրբեջանի կիսաքուրդ, կիսաադրբեջանցի, կիսաթուրք նախագահ Իլհամ Ալիևը ջղաձգումների մեջ է ընկել: Նա մեզ անվանել է ռևանշիստներ, ֆաշիստներ և նմանատիպ հիմար հայտարարություններ է արել՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել մեզ հետ: Եվ ուրեմն, մենք չենք նահանջելու ոչ մեկի սպառնալիքներից: Մենք տեր ենք կանգնելու մեր հայրենիքի ամեն մի սանտիմետրին»,- ընթացող ակցիայի ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Նշենք, որ օրեր առաջ ձևավորված ազատագրական շարժման մասնակիցները հավաք են հրավիրել Հանրապետության հրապարակում: «Նպատակն է՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

| | |
6807 | 1
Facebook