Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով». Կարեն Ավագյան

16:06, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի գառումը. «Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց ովքեր իրեց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից` «ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով»:
     Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով:
     Օրհասականը Հայաստանի ու Արցախի լինելությունն է: Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է: Օրհասականը հայկական ճանապարհները հայի վերահսկողության տակ թողնելն է: Օրհասականը վերացնելն է բոլոր արհեստական անհայրենիք տձև գոյացությունները Հայաստանի լինելիության ու զարգացման ճանապարհից:
     Այնպես որ սիլվաներն էլ, սերգոները էլ կգան ու կգնան, բայց սկզբից` մնայունը:
     Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից: Առաջինը Հայաստանն է: Առաջինը Հայաստանին դավաճանածների պատիժը մոտեցնելն է ու անխուսափելի դարձնելը»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
| | |
1567 | 1
Facebook