Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

14:48, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»:

8221 | 0
Facebook