Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Պահանջում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը». Մենուա Սողոմոնյան

15:06, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Պահանջում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը». Մենուա Սողոմոնյան

«Համաձայն ՀՀ սահմանադրության, Հայաստանի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով: Համաձայն ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք կառավարությունից՝ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են կառավարությանը հանձնել փաստաթղթի վերաբերյալ իրենց նամակը:

Ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին քաղաքացիներին՝ տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին, դուրս գալ փողոց և պայքարել արդարության համար:

| | |
1549 | 1
Facebook