Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«Հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանյովրն է». Շարմազանով

14:06, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանյովրն է». Շարմազանով

«Հերթական շինծու, խղճուկ մեղադրանքն է ու ի ցույց է դնում կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է որպես մեղադրյալ ներգրավել Սերժ Սարգսյանին: «Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ գործողություններ ու հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանյովրն է իրականացվում: Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ կալանավորելուց, եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն. ինքը բազմիցս նշել է, որ պատրաստ է, բայց սա ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով»,- հավելել է նախկին պատգամավորը:

| | |
2031 | 1
Facebook