Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«50 դրամի համար ոտքի կանգնող ի՛մ ժողովուրդ, ոտքի կկանգնե՞ս». Գևորգ Թամամյան

15:42, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«50 դրամի համար ոտքի կանգնող ի՛մ ժողովուրդ, ոտքի կկանգնե՞ս». Գևորգ Թամամյան

«5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «50 դրամի համար ոտքի կանգնող ի՛մ ժողովուրդ,
     Հերթի մեջ իրար կոտորող ի՛մ ժողովուրդ,
     Դու, որ պատրաստ ես մեքենայի ազդանշան տալու համար դանակը մտցնել դիմացիդ հայրենակցի որովայնը,
     Եվ ամեն առիթով հոտնկայս խմել Հայրենիքի ու Հերոսների կենացը,
     Բայց գլուխ խոնարհել լկտի իշխանավորի առաջ ու ներել կործանարար պաշտոնավորին...
     Պուրակի համար ոտքի կանգնող ի՛մ ժողովուրդ,
     Որ հիմա լուռ ես,
     Երբ պուրակներ են դարձել և դառնում հազարավոր լավագույն զավակներդ:
     Ի՛մ կույր ժողովուրդ,
     Ի՛մ լուռ ժողովուրդ,
     Երբ զինվորդ բաց երկնքի տակ, անպաշտպան կանգնած քեզ է պաշտպանում...
     Կկանգնե՞ս, ի՛մ ժողովուրդ,
     Թե՞ կրկին կթողնես Հայրենիքիդ կործանումը...
     Ոտքի՛, ժողովուրդ»:

Աղբյուրը` Գևորգ Թամամյան
| | |
4230 | 2
Facebook