Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Եթե դու Փաշինյանի կուսակցությունից ես, կամ իրեն պաշտում ես, ավելի խոցելի ես». Մարինա Խաչատրյան

12:54, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Եթե դու Փաշինյանի կուսակցությունից ես, կամ իրեն պաշտում ես, ավելի խոցելի ես». Մարինա Խաչատրյան

«Էստեղ չկա քաղաքականություն: Երբ որ թշնամին մտնում է քո տուն՝ մորթում է քո երեխային, մորը, քեզ, թալանում է քո երկիրը, մարդիկ է գողանում, գերիներ է վերցնում, նա չի հարցնում՝ ո՞ր կուսակցությունից ես: Եթե անգամ Փաշինյանի կուսակցությունից ես, կամ իրեն պաշտում ես՝ ավելի խոցելի ես, որովհետև թուրքերը ծաղրում են Փաշինյանին»,- Ոստիկանության մոտ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:

«Պարզապես ուզում եմ Նիկոլին սատարողները դա հասկանան: Նիկոլին ծաղրելով՝ ծաղրում են ողջ հայ ազգին»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Նշենք, որ այսօրվա ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները քիչ առաջ ազատ արձակվեցին:

Տեսանյութը՝ այստեղ:

| | |
1791 | 2
Facebook