Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն այսօր փողոց էր փակել». Մհեր Արմենիա

12:18, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն այսօր փողոց էր փակել». Մհեր Արմենիա

Մհեր Արմենիայի ղեկավարած «Ազգի ձայն» կուսակցության հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը կեղծ օրակարգով այսօր առավոտյան, խախտելով այլոց իրավունքները, փակել էր մի քանի փողոցներ, ասելով` իբր զինվորին սահմանում չեն զինում, և պահանջում, որպեսզի վարչապետը հրապարակի, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի, ինչն ըստ էության գաղտնիություն պարունակող փաստաթուղթ է հանդիսանում, իսկ դրա պարունակությանը կարող են տիրապետել այն անձինք, ովքեր իրավասու են, ԱԱԾ-ին ունեն տված ստորագրություն գաղտնիության պահպանման վերաբերյալ։
     Օրակարգում չկա վարչապետի հրաժարականի պահանջ, նրանցից մի մասը մի քանի օր է Սյունիքից կեղծ լուրեր են տարածում (օրինակ իբրև թե Սիսիան-Անգեղակոթ ճանապարհը նոր է բացվել, ինչը սուտ է, քանզի այդ ճանապարհը մշտապես եղել է բաց)։
     Ամենահետաքրքիրն այն է, որ կոչ է արվում ժամը 17:00 հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ բոլորովին վերջերս, երբ մենք` «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցությունը, Շուռնուխից քայլելով գալիս էինք Երևան, մեր ակցիան պետք է ավարտվեր հենց Հանրապետության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մեզ պաշտոնապես ասաց, որ հրապարակում արգելված են բոլոր տեսակի միջոցառումները։ Փաստացի ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը կամ ստում է կամ կողմնապահություն է անում։
     Ինչ վերաբերում է մեզ` մեր պահանջը մնում է անփոփոխ վարչապետը պետք է հրաժարական տա»:

| | |
3063 | 4
Facebook