Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

12:06, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
     2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21386 քաղաքացու հետազոտություն, որից 3513-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
     Արձանագրվել է 2 մահվան դեպք։ 54-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
     56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

Աղբյուրը` ԱՀ ԱՆ
| | |
645 | 0
Facebook