Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ

12:00, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի գրառումը. «Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․
     Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․ Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
     Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…
     Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։
     Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»։

Աղբյուրը` Ամրամ Մակինյան
6273 | 3
Facebook