Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Ռուսներն ինչո՞ւ հանկարծ որոշեցին առաջ բերել այդպիսի վարկած». Հակոբ Բադալյան

11:54, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Ռուսներն ինչո՞ւ հանկարծ որոշեցին առաջ բերել այդպիսի վարկած». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ հյուսիային նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Պոպովը հայտարարում է, որ Կուրսկ ատոմային սուզանավի աղետի պատճառը եղել է բախումը ՆԱՏՕ սուզանավի հետ, որը հետևել է Կուրսկին զորավարժության ժամանակ:
     Ըստ այդ ծովակալի, ինքը 90 տոկոսով գիտե նաև այդ նավի անունը, բայց չի հանրայնացնում, քանի որ չունի ապացուցող փաստ: Վարկածի համաձայն, ՆԱՏՕ սուզանավը հետևել է Կուրսկին, որը ինչ որ տեխնիկական մանևր է արել և այդպիսով կտրվել է հետևող սուզանավի համար կապը: ՆԱՏՕ սուզանավը վատ տեսանելիության պատճառով փորձել է մոտենալ, այդ ժամանակ Կուրսկն էլ պտտվել է և քթի մասում եղել է բախումը, ըստ Ծովակալի վարկածի:
     Նրա խոսքով, ՆԱՏՕ նավն էլ վնասվել է, բայց ոչ այնքան, որ հնարավոր չլիներ տեղաշարժվել: Ըստ վարկածի, ազդանշանները՝ որ եղել են, իսկ հետո դադարել, ջրի հատակից հղել է ոչ թե Կուրսկը, այլ ՆԱՏՕ սուզանավը:
     Հայտնի է, որ ՆԱՏՕ հաստատել է այդ վարժանքների վայրում երեք սուզանավի առկայության մասին, միաժամանակ պնդել, որ դրանք բոլորն էլ անվնաս են, երբ ռուսական կողմը դիմել է այդ նավերի զննության համար:
     Ինչով է ուշադրության արժանի այդ ամենը: Հարցն այն է, թե ռուսները ինչո՞ւ հանկարծ որոշեցին առաջ բերել այդպիսի վարկած: Կա՞ այդ վարկածի շրջանառման ներքո որևէ քաղաքական մոտիվ կամ հաշվարկ, այն բավականին հակասական իրավիճակում, որ առկա է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունում, ինչին զուգահեռ էլ ընթանում է Բայդեն-Պուտին հանդիպման պատրաստություն: Այդ հանդիպմանը հնարավոր է Պուտինի դիմաց դրվեն շատ բաներ, և չի բացառվում, որ ռուսներն էլ մտածում են իրենց ձեռքին ինչ որ բան ունենալու մասին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
4805 | 0
Facebook