Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Կան ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվի». Արման Աբովյան

13:48, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Կան ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվի». Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Իրականում իրավիճակը գնալով լարվում է։
     Ադրբեջանցիները կուտակում են զորքեր թե՛ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են, և թե՛ սահմանամերձ գոտիներում։
     Արդեն կան ակնհայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարավոր է կտրուկ լարվել։
     Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացիներին, զերծ մնալ Սյունիքի որոշ հատվածներ այցելելուց։
     Հիշեցնենք, որ 44 օրվա պատերազմից առաջ, ամերիկացիները նույն զգուշացումներն էին տալիս։
     Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։
     Իհարկ է ոչ մի բան, բացի ինչ որ տարօրինակ և կասկածելի շարժումներից։
     Եվ այս պարագայում երեք հարց։
     Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Բրյուսելում՝ Ալիևը և Փաշինյանը։
     Ինչո՞ւ եմ հանդիպում հենց Բրյուսելում, այն պարագայում որ արդեն մեկ ամիս է, ինչ պտտվում են խոսակցություններ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար եռակողմ ֆորմատով Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան։
     Եվ ամենակարևորը... նախատեսվո՞ւմ է արդյոք ստորագրել ինչ-որ փաստաթուղթ։
     Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ»։

Աղբյուրը` Արման Աբովյան
| | |
3097 | 3
Facebook