Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Այս փողոցը վաղը թուրքն է փակելու, այս ակցիայի դեմ կարող է ընդվզել միայն թուրքը». քաղաքացիներ

09:48, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Այս փողոցը վաղը թուրքն է փակելու, այս ակցիայի դեմ կարող է ընդվզել միայն թուրքը». քաղաքացիներ

«Այս ակցիան բացառապես թուրքերի դեմ է: Մենք ստիպված ենք փողոց փակել, որպեսզի մեր հասարակությունը հասկանա՝ թուրքը մտել է Հայաստան: Ա՛յ ժողովուրդ, վերջ ի վերջո մենք ուշքի գալո՞ւ ենք, մեր սահմաններին տեր կանգնելո՞ւ ենք»,- բարձրախոսով հայտարարեցին փողոցը փակած քաղաքացիները:

«Այս փողոցը վաղը թուրքն է փակելու: Այս ակցիայի դեմ կարող է ընդվզել միայն թուրքը, որովհետև սա իր դեմ է ուղղված»,- ասացին նրանք:

Ակցիայի մասնակիցների թվում են լրագրող Նաիրի Հոխիկյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- նշեցին կազմակերպիչները:

| | |
4196 | 0
Facebook