Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում». Թոմաշ Լեխ Բուչեկ

00:06, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում». Թոմաշ Լեխ Բուչեկ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ինձ ներկայացրած մեղադրանքի, որի նախաձեռնողը Լեհաստանի հայերից է, ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում, արգելանք հասարակական գործունեության մեջ և ընտրական գործնթացում: Մեղադրանքի ակտը ստացել եմ նոյեմբերի 16 ին: Մեղադրողը լեհահայերից է` Հրաչյա Բոյաջյանը: Ինձ վերագրվում է հանցանք կապված քրեաան օրենսգրքի 2 րդ կոդեկսի 212 պարագրաֆով այն է՝ անձի բարի հանբավի վիրավորանք: Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ այդ ամենով: Մեղադրանքը ստացել եմ, երբ ՀՀ-ն սահմանները ենթարկվել էին ագրեսիայի Ադրբեջանի բանակի կողմից:
     Այս կեղծ մեղադրանքի պատճռով չեմ կարողանա մասնակցել Լեհաստանում կայանալիք ընտրություններին Կանաչների կուսակցությունից: Իմ գնահատականով այս ամբողջ գործնթացը ունի քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ինձ սևացնել Լեհաստանի քաղաքացիների ու հայության աչքերում: Հայտնում եմ, որ քայլեր եմ ձեռնարկելու ըստ Լեհաստանի և միջազգային օրենքների: Հայտնեմ նաև, որ չեմ դադարելու պայքարել Արցախի Հանրապետության ճանաչման և ՀՀ անվտանգության համար: Չեմ կարող սակայն թաքցնել, որ չնայած իմ նվիրումին Հայերի հանդեպ, ինձ հարվածողը հենց հայ եղավ` Հրաչյա Բոյաջյանը իր ընկերներով:
     Ինչպես ասում են Հայերը՝ երկու վախը մի մահ է, ուրեմն պայքար պայքար մինջև վերջ»:

| | |
6118 | 3
Facebook