Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Զազրելին այն է, որ քեզ ոչնչություն ես համարում ու հույսդ կապում ռուս զինվորականի հետ». Ալեն Ղևոնդյան

22:12, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Զազրելին այն է, որ քեզ ոչնչություն ես համարում ու հույսդ կապում ռուս զինվորականի հետ». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը գրում է. «Հիմա էլ ոգևորվելու եք/ենք Էրեբունի օդակայանում ռուսակսն ռազմաօդային ուժերի պատասխանատու չինովնիկի արտաբերած բառերով։
     Մարդն ասում է մենք մեր առաջ դրած խնդիրը կլուծենք։
     Ինչի՞ առթիվ եք ոգևորվել։
     Իհարկե, զինվորականը իր առջև դրած խնդիրը կլուծի (մերոնք էլ, եթե քաղ. ղեկավարությունը թույլ տա, պատվով կիրականացնեն երկրի պաշտպանությունը), դա իր պարտքն է։
     Ամենից զազրելին այն է, ինքդ քեզ ոչնչություն ես համարում ու քո գոյությսն հույսը կապում իր խնդիրը լուծող ռուս զինվորականի հետ. ոչ թե չես կարող պայքարել, այլ քեզ ասել են պիտի հանձնվես, մյուս կողմից էլ` զահլա չունես դիմադրել, քանի որ գաղթական ես գիտակացական։
     Սա մեզ իր նման ոչնչություն է սարքում»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
| | |
2488 | 2
Facebook