Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Արցախի նախագահը Մաճկալաշենում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

17:42, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Արցախի նախագահը Մաճկալաշենում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։
     Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։

| | |
1351 | 0
Facebook