Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Այսօր ամենածանրը զինվորական մարդու համար է». Սենոր Հասրաթյան

16:54, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Այսօր ամենածանրը զինվորական մարդու համար է». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փողոցում հանդիպում եմ տարիներով միասին ծառայած իմ զինակից ընկերոջը... Այսօր նա տակավին շարքում է, իսկ ես՝ շարքից դուրս... Հանդիպելուց, փորձում է հայացքը թաքցնել: Համոզված եմ, որ մեղք չունի, բայց նաև իրար աչքերի մեջ նայելն ու նախկինի պես բարևելն է դժվար: Երկուսս էլ գիտենք, որ կորցրել և կորցնում ենք, երկուսս էլ համոզված ենք, թե ինչի համար... Սակայն, ես կարողանում եմ ասել այն, ինչ ուզում եմ ասել, իսկ ինքը՝ ոչ: Հայացքը թաքցնելով, բարևում և հեռանում է, որովհետև նա դեռ զինվոր է՝ հրաման կատարող, իսկ ես՝ ոչ... Այսօր ամենածանրը զինվորական մարդու համար է...»:

| | |
2050 | 0
Facebook