Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկվան որոշեց հակահարված հասցնել». Արթուր Դանիելյան

15:54, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Մոսկվան որոշեց հակահարված հասցնել». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս: Մոսկվան որոշեց հակահարված հասցնել: Մի կողմից Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Ռումինիա միջանցք ստեղծելու համաձայնագիրը պատրաստ է կնքման համար, և մյուս կողմից ԵՄ նախագահի հայտարարությունն առ այն, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա, բայց Բրյուսելում, դրդեց Մոսկվային և հետևաբար՝ մեր տեղական գուբերնիստներին գործել: Երեկ վաղ առավոտվանից դաշտ նետվեցին տագնապալի լուրեր` ադրբեջանական կուտակումների և Հայաստան մեկնելու, իբր թե, արգելքի մասին՝ ԱՄՆ դեսպանատան կողմից: Սրան հետևեց հայտարարությունը, որ Գորիսում մտավորականներն ինչ-որ պաշտպանական կոմիտե են ստեղծում, հետո «մի խումբ ընդդիմադիր գործիչներ» մեկնեցին Սյունիք ու կոչ արեցին համախմբվել մոտավորապես նույն օրակարգով, իսկ ուշ երեկոյան նույն պրոցեսը մեկնարկեց Կապանում: Մոբիլիզացվում է «Հայաստան» դաշինքի ողջ ստվերային ռեսուրսը (էս պահին նրանք չպետք է պալիտ լինեն, որ պրոցեսը «չքաղաքականացվի», ըստ ամենայնի նորից Վազգեն Մանուկյանին մեյդան կբերեն):
     Պլանը պարզունակ է. քանի որ չստացվեց, Արցախը տալով, Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ ու հետագայում, Վրաստանին իզոլյացնելով, նույնպես կցել միությանը, անցնում են պլան «բ» կամ ավելի շուտ «դ»-ի՝ պայմանական «Դոնբաս 2»-ի: Նենգ, թրքաբարո իշխանությունների դեմ դուրս գալու պատրվակով՝ փորձելու են անջատողական պրոցես հրահրել ու տարանջատել Սյունքը Հայաստանից, որպեսզի Իրանի դեմն առնեն: Սյունիքը մեր տնտեսության հենասյունն է, այնտեղ է գոյանում Հայաստան մտնող վալյուտայի մոտ քառորդ մասը, և այդ մասը լիովին բավարար է, որպեսզի հոգան Արցախում և Սյունիքում բնակվող մոտ 250,000 հայերի և իրենց կից ռուս խաղաղապահների կարիքները: Դե, իսկ գազի եվրոպական շուկան էլ հրաժեշտ կտա Իրանական այլընտրանք ունենալու իղձերին:
     Անկեղծ ասած` այս պլանն ինձ ավելի անհեթեթ է թվում, քան վերջին երեք տարում էս ապուշների գծագրած բոլոր սցենարները, բայց դե դա իրենց երբեք չի կանգնեցրել... ու խնդիրը ոչ միայն նրանում է, որ Մեղրիում Արամ Սարգսյանն է հաղթել, իսկ Տաթևում ու Կապանում՝ Շանթը Հարությունյանը: Այս պլանը կարող է լեգիտիմության նշույլ ունենալ միայն ադրբեջանական ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ագրեսիայի պարագայում: Ագրեսիան, եթե լինի, պաշտպանության կոմիտեները միանգամից լեգիտիմանում են, բանակը, նախապես սաբոտաժի ենթարկելով ռազմաճակատը, հետո, շատ հնարավոր է, անցնի բողոքավորների կողմը, Երևանում նռնակներ կորոտան քայլառաստ պատգամավորների տների ու մեքենաների վրա, ճիշտ պահին «Սիմոնյան Ալեն» տեսակի «գաղտնի» զենքը կկիրառվի, ու տենց կփրկեն հայրենիքը... Ուղղակի, չգիտես ինչու՝ մեկ տարի ուշացմամբ, հենց այն պահին, երբ Փաշինյանը հրաժարվեց երկրորդ կապիտուլյացիան ստորագրել:
     Սա ինձ անհեթեթ է թվում, առնվազն քանի որ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան ես համարում եմ անիրատեսական: Չեմ հասկանում` ինչի պիտի Ալիևը թշնամանա Իրանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեմոկրատական թևի հետ: Ալիևն ինչ ուզում էր՝ ստացել է: Սյունիքով միջանցքը իրեն պետք չէ, այն պետք է միայն մեկ բանի համար՝ Իրանի դեմ պատերազմը մատակարարելու: Բուն պատերազմը պետք է միայն Իսրայելին և իր հին ու նոր դաշնակիցներին: Կա՞ արդյոք Իսրայելն էդքան, որ Ռուսաստանն ու Թուրքիան տանի կործանման... եսիմ, ռուսներին, ոնց որ կարողանում են հարիֆացնել, բայց թուրքերին` դժվար:
     Նիկոլն, իհարկե, վիժվածք է, բայց ինչքան հասկանում եմ, սենց որ գնաց, հայոց տարեգրության մեջ այդ «պատվավոր» կոչմանն արժանանալու են ևս մի քանի հոգի:
     Հ.Գ. Սյունիքով սուվերեն միջանցքը պետք է Ադրբեջանը զենքով մատակարարելու համար: Դա անելը շատ ավելի հեշտ է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, բայց Վրաստանն, ըստ ամենայնի, թույլ չի տա իր տարածքով Իրանի դեմ պատերազմ մատակարարել, նրանք բացահայտ դեմ են 3+3-ին, իսկ Սահակաշվիլու` Վրաստանում նորից հեղաշրջում անելու շանսերը գրեթե զրոյական են: Հետևաբար՝ փորձում են Հայաստանի միջոցով, որը սեփական տարածքով կարող է և արգելել զենք մատակարարել, բայց ՍՈՒՎԵՐԵՆ միջանցքով տարանցելը ոչ մեկ չի կարող արգելել: Սակայն, կրկնում եմ՝ այն Իսրայելը, որտեղ Իրանը վարչապետ փոխեց 11 օրվա բախումների արդյունքում, դժվար կարողանա այս ամենը իրականացնել: Եվտուշենկովն էլ ուժեղ տղա ա, բայց էդքան ուժեղ չի...»:

22766 | 2
Facebook