Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Աշխարհով մեկ պարզապես հօդս է ցնդելու Ռուսաստանի իմիջը՝ որպես հզոր տերության». Հովսեփ Խուրշուդյան

12:54, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Աշխարհով մեկ պարզապես հօդս է ցնդելու Ռուսաստանի իմիջը՝ որպես հզոր տերության». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Հայտնի է Նախիջևանում ու Քարվաճառում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին։ Հասկանալի է, որ անգամ եթե Ալիևը հանդգնի հարձակվել - ապա միայն Պուտինի թույլտվությամբ և չմիջամտելու երաշխիքով։ Ու վերջերս ռուսական մամուլում հաճախացած ելույթները, թե, видите ли, «Մեծն Ռուսիան» նեղացած է ԱԺԲ-ի ղեկավարի «հակատուսական» ելույթից ՌԴ դեսպանատան առջեւ և հիմա էլ դրան ավելացած նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերագրվող իբր տարիներ առաջ արած «հակառուսական» գրառումներից, իսկ իրականում, ոնց հասկանում եմ, Սաթիկ Սեյրանյանի ու Բորիս Մուրազիի մոնտաժած «սքրինշոթներից», երկու բան կարող են նշանակել.
     1. Ռուսները իրենց երկրի ներսում ու Հայաստանում հող/հասարակական կարծիք են նախապատրաստում թե ինչու Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում չեն օգնելու Հայաստանին։ Իսկ սա նշանակում է, որ Ալիևին թանկ գնով վաճառել են նաև ուժով «միջանցք բացելու» թույլտվությունը։
     2. Ռուսները վաղուց չափել են Հայաստանի իշխանությունների վախերը և պարզապես իրականացնում են Հայաստանին սարսափեցնելու օպերացիա - Նիկոլ Փաշինյանից պոկելու համար իրենց բաղձալի «Զանգեզուրյան միջանցքի» համաձայնությունը, որով փակելու են Հյուսիս-Հարավ թեման, ու որից օգտվելու է ամբողջ թյուրքական աշխարհը, սակայն վերահսկելու է ռուսական ՖՍԲ-ն։ Սակայն, եթե օպերացիան չստացվի ու Փաշինյանը չվախենա ու շարունակի դեմ լինել միջանցքային տրամաբանությանը, ապա երկուսն էլ կհամակերպվեն սովորական ապաշրջափակման ու փոխադարձաբար ճանապարհները բացելու տարբերակի հետ։
     Թեև չեմ բացառում առավել վատթար առաջին տարբերակը, որին պետք է պատրաստ լինել ու դիմադրել ռազմական ու դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով, ու, իհարկե, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՐԵՎԷ փաստաթուղթ չստորագրել, սակայն երկրորդ տարբերակը ավելի հավանական եմ համարում։ Ոչ միայն այն պատճառով, որ առաջինի դեպքում աշխարհով մեկ պարզապես հօդս է ցնդելու Ռուսաստանի իմիջը՝ որպես հզոր տերության ու վստահելի դաշնակցի (աշխարհում չեն նայում Սոլովյովի լայվերը, որ իմանան, թե ոնց Ռուսաստանը կարող է հայաստանյան արտախորհրդարանական ԱԺԲ-ի ղեկավարի մի ելույթի պատճառով այնքան վիրավորվի, որ հրաժարվի կատարել իր պաշտոնական դաշնակցի հանդեպ պայմանագրային դաշնակցային պարտավորությունները), ու Ռուսաստանում էլ հակաիշխանական հիմնավոր տրամադրություններ են գեներացվելու հայ համայնքի շրջանում: Վերջապես նաև այն պատճառով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը չեն կարողանալու մարսել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ռուսաստանը, ու Հայաստանը ռազմական, իսկ շատ ավելի արդյունավետ, դիվանագիտական ճակատում նման ներխուժումը իրենց դեմ շրջելու հակաքայլեր ունի։ Այլև այն պատճառով, որ «նեղանալու» այս ամբողջ պատմությունը շատ է հիշեցնում թատերականացված բեմականացում։ Այսօր անգամ ռուսական Ռեգնումում մի նյութ են հրապարակել, որում դրված է 1918-1920 թվականների Ադրբեջանական հանրապետության մի կեղծ քարտեզ, որում ներառված են Սյունիքը, Վայոց Ձորը ու Սևանի կեսը՝ աջ ափով»:

| | |
4384 | 1
Facebook