Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Միջանցք են տալիս, արթնացե՛ք վերջապես»․ Նարեկ Մանթաշյան

23:48, շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
«Միջանցք են տալիս, արթնացե՛ք վերջապես»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջանցք են տալիս, արթնացե՛ք վերջապես...
     Երբ մինչև պատերազմը, նախագահ Քոչարյանը հայտարարում էր, որ սրանք փորձում են Թուրքիայի դեր բարձրացնեն տարածաշրջանում և Թուրքիան անմասն չի մնալու մեր հանդեպ ոտնձգություններին, այս իշխանությունը իր մակունցների և թրքահպատկ այլ գուծիչների բերանով հերքում էին և պնդում, որ հնարավոր պատերազմին Թուրքիան չի խառնվի, դեռ մի մանկամիտ մխիթարն էլ կար, պնդում էր՝ երազում է դառնալ Թուրքիայում Հայաստանի դեսպանը...
     Հետո պատերազմն եղավ, և տեսանք Թուրքիան ինչ մասնակցություն ունեցավ...
     Պատերազմից հետո այս իշխանութնյունն անընդհատ, առաջին դեմքից սկսած, մինչև ամենավերջին ղուշ բռնողը, պնդում էին, որ Թուրքիային լավ ազդակներ են ստացել և բարեկամություն էին քարոզում, իսկ հիմա իրանց իսկ արտգործնախարարը հայտարարում ա, որ Թուրքիան նախապայման ա առաջ քաշում՝ միջանցք....
     Վայելեք բարի ու դրական ազդակները, սրիկանե՛ր, դուք հենց սա նկատի ունեիք և դուք Հայաստանում սպասարկում եք միայն Թուրքական շահը...»։

| | |
5139 | 6
Facebook