Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը ծիծաղելի և ագրեսիվ է համարել ԱՄՆ կոնգրեսականների նախագիծը

16:00, ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Կրեմլը ծիծաղելի և ագրեսիվ է համարել ԱՄՆ կոնգրեսականների նախագիծը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել 2024թ. ընտրություններից հետո Պուտինին նախագահ չճանաչելու մասին: Դմիտրի Պեսկովն այդ նախաձեռնությունն անընդունելի է որակել, փոխանցում է РИА Новости-ն: «Ամեն անգամ մեզ թվում է, որ ավելի ծիծաղելի, ագրեսիվ, ոչ դրացիական, ոչ կառուցողական դրսևորում մյուս կողմից չենք ստանա, բայց ամեն անգամ սխալվում ենք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ լրագրողների հետ զրույցում:

5516 | 1
Facebook