Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Մենք ու Մունք» ձայնասկավառակը

21:48, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Մենք ու Մունք» ձայնասկավառակը

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Մենք ու Մունք» ձայնասկավառակը։ Նոյեմբերի 23-ին, ժամը 20:00 ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ձայնասկավառակի շնորհանդեսը:

Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։

Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտաշես Քարթալյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։

| | |
869 | 0
Facebook