Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում լոքդաուն է հայտարարվել

14:42, ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
Ավստրիայում լոքդաուն է հայտարարվել

Նոյեմբերի 22-ից Ավստրիայում պաշտոնապես հայտարարվել է լոքդաուն, փոխանցում է ORF-ը: Նշվում է, որ այն կտևի 10 օր, առավելագույնը՝ 20: Այդ ընթացքում կչեղարկվեն հանրային, մշակութային միջոցառումները, կփակվեն մեծ թվով առևտրի կենտրոններ՝ բացի մթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներից: Դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար:

Ավստրիան ներկայում համավարակի չորրորդ ծանր ալիքի փուլում է:

Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից Ավստրիան պարտադիր է դարձնում պատվաստումները կորոնավիրուսի դեմ:

9387 | 0
Facebook