Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք մեզ համար ընդունելի են». վարչապետ

11:06, հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
«Երեկ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք մեզ համար ընդունելի են». վարչապետ

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «2021թ. մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ կողմից ու երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»: Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները: «Փորձենք իրագործել առաջարկները»,- հավելեց վարչապետը:

9935 | 1
Facebook