Բժիշկ, գրող-հրապարակախոս Լևոն Դռնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՍԱԴՐԱՆՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ․
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Նախ, սիրելի հայեր, կարդացեք այս նյութը առանց հայկական հուզականության։ Քանի տասնամյակ քո ճակատագրի և մշակույթի մեջ եմ։ Մեկը պետք է լինի, որ չի քծնում քեզ։ Թույլ տուր՝ այդ ինքնակոչ մեկը լինեմ։ Էլի կան։ «Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ»։
Եվ ասեմ քեզ․- «Հայ ժողովուրդ, դու գնում ես ինքնահիմարացման ճանապարհով։ Ինքնահիմարացում։ Մի դրվագ։
Վերջին օրերի լրահոսում հանդիպեց՝ ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 7-8-ն այցելել է Արցախ, ապա հայտարարություն է արել զինված ուժերի ստորաբաժանումների մասին.- (մանրամասներին չեմ տիրապետում, ձեռքիս տակ տեքստ չկա)։ Թույլ տվեք վարչապետին ասեմ․- «Վարչապե՛տ, արածիդ իմաստը հասկանո՞ւմ ես։ Անելուց առաջ՝ միջազգային օրենքի կողմը նայե՞լ ես։ Դու, ինքնիշխան պետության ղեկավարդ, քո կառավարության անդամ նախարարին, ուղարկել ես դե յուրե այլ ինքնիշխան երկրի տարածք՝ այնտեղ գտնվող և քեզ ենթարկվող զինված ստորաբաժանումների հրահանգավորման համար։ Инспекция են ասում, չէ՞։ Եվ ճակատագրի ի՛նչ հեգնանք՝ ՊՆախարարը հրահանգավորում է զորքերը ուղիղ մեկ տարի անց՝ կապիտուլյացիայից հետո։ Վարչապետ, դու ՊՆախարարի այցով աշխարհին ասացիր, հակառակորդին ասացիր․․․ Ի՞նչ ասացիր՝ գլխի՞ ես։
Վարչապետ, հրահանգելով ՊՆախարարի այցը Լեռնային Ղարաբաղ՝ պարտության տարելիցին՝ դու գործեցիր որպես հրամանի տակ գտնվող ազդեցության գործակալ, որպես սադրիչ։ Այստեղ զգացվում է ռուս-կայսերական «դաշնակցային» հուշումը։ Ռուս-կայսերական հումորը անսպառ է ФСБ-ի գեներալ-կուրատորը հուշում-հրամայում է քեզ, ՀՀ վարչապետին՝ կապիտուլյացիայի տարելիցը ԱՅԴՊԵՍ նշել։ Եվ մղում է քեզ քրեական հանցագործության։ Պետական դավաճանության։ Չէ որ քո քայլին Ադրբեջանը կարող է պատասխանել պատերազմի հայտարարումով։ Եվ միջազգային օրենքը կլինի նրա կողմը։
Դու կոպտորեն խախտեցիր միջազգային իրավունքի նորմերը։ Անհրաժեշտ է կազմակերպել խորհրդարանական լսումներ և գեներացնել իրավական գործընթացներ՝ պատկան մարմինների կողմից։
Միայն ինքնահիմարացված հայ ժողովուրդը, իր պետության անտրամաբան սադրանքից հետո կկարծի՝ թե ի՞նչ է եղել որ․․․ Եվ չի սպասի որևէ պատասխանի՝ հակառակորդի կողմից։
Վարչապետ, Հայաստանի շուրջը դաժան ֆորս-մաժոր է։ Կանխատեսված էր։ Ֆորս-մաժորային քայլեր պետք է անել։ Պլանը տրված է։ Եվ այս պահին գտնվում է քո ինքնահիմարացված աշխատակազմի մոտ։ Կարծես պատերազմ է
Վարչապետ, այս գիշեր ելքը կգտնես»: