Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական խնդրանքներ չի ստացել». ՀԱՊԿ խոսնակ

21:06, երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական խնդրանքներ չի ստացել». ՀԱՊԿ խոսնակ

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական խնդրանքներ չի ստացել՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
     «ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացել: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա:

7650 | 3
Facebook