«Ակնհայտ երևում է Սյունիքի հատվածում, առաջինը՝ Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր մաքսակետերի ձևավորումը ու նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ՝ դիրքերի առաջխաղացումը»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,- հավելեց նա: