Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ 4 դիրք հայտնվում է հակառակորդի շրջափակման մեջ, նշանակում է՝ զորքին ցուցում չեն տվել դա թույլ չտալ». Սեյրան Օհանյան

12:12, երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«Երբ 4 դիրք հայտնվում է հակառակորդի շրջափակման մեջ, նշանակում է՝ զորքին ցուցում չեն տվել դա թույլ չտալ». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ «երբ 4 դիրք հայտնվում է հակառակորդի շրջափակման մեջ, խոսում է նրա մասին, որ տվյալ հատվածում ղեկավարությունը համապատասխան որոշումներ չի ընդունել պաշտպանություն, հակառակորդի հնարավոր գործողությունների դեպքում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար». «Վերջնական առումով՝ զորքին ցուցում չեն տվել՝ ինչպես գործել, անհրաժեշտության դեպքում՝ ե՞րբ պետք է թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր հատված»,- ասաց Օհանյանը:

4212 | 0
Facebook