Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել կոչով

00:30, երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել կոչով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը.
     Համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ։
     Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:
     Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը:

8657 | 1
Facebook