Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

Արցախում ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով

22:48, կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ.
Արցախում ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ս.թ. նոյեմբերի 15-ից ԱՀ շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվելու են 1-12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները։

Ստեփանակերտում ուսումնական պարապմունքները կվերսկսվեն ս.թ. նոյեմբերի 16-ից՝ 1-4-րդ դասարանցիների համար, իսկ 5-12-րդ դասարանցիների ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են հեռավար եղանակով։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։ 25-30 հոգանոց խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասապրոցեսները կազմակերպվելու են հերթափոխով։ ԱՀ նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ) գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված։

| | |
796 | 0
Facebook