Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն». Մհեր Արմենիա

15:12, ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ.
«Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն». Մհեր Արմենիա

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր, երգիչ Մհեր Արմենիան Մատենադարանի մոտ շարունակում է հացադուլը: «Հացադուլիս նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Այս ծայրահեղ քայլին գնացել եմ՝ հանուն իմ երկրի ու ազգի: Հացադուլը կավարտեմ այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Մհերը: «Երեկ տեսա, որ վարչապետն այցելել է Կապան ու ասել՝ եթե ժողովուրդը որոշի գնդակահարել, պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ: Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն, չեմ ուզում, որ թափվի հայի արյուն, ես ուզում եմ, որ Դուք հեռանաք ու տեսնեք՝ ինչպես ենք մենք ծաղկեցնում Հայաստանը: Ես չեմ ցանկանում Ձեր մահը»,- հավելել է Մհեր Մեսրոպյանը:

7044 | 2
Facebook