Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ում Բելառուսի ներկայացուցիչը մեղադրել է Լեհաստանին ու Լիտվային՝ ԵՄ-ից փող կորզելու մեջ

10:48, ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ.
ՄԱԿ-ում Բելառուսի ներկայացուցիչը մեղադրել է Լեհաստանին ու Լիտվային՝ ԵՄ-ից փող կորզելու մեջ

Լեհերն ու բալթերը շահում են միգրացիոն ճգնաժամից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Վալենտին Ռիբակովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Լեհաստանն ու Լիտվան ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակն օգտագործում են իրենց շահերի համար՝ ԵՄ-ից լրացուցիչ գումար կորզելու նպատակով»,- ասել է նա:

Ավելի վաղ Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը մեղադրել էին Մինսկին՝ լեհ-բելառուսական սահմանին արհեստական ճգնաժամ ստեղծելու համար:

3685 | 0
Facebook